Armenian text to speach

Էրեբունի ՔԿՀ աշխատակցին ազատել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ “Էրեբունի” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար: Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նման որոշման համար հիմք են հանդիսացել “Էրեբունի” քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:



Լրահոս