«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ռուսաստանում բավականին անհանգստացած են ոչ միայն հայաստանյան իրադարձություններով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ պարոն Պեսկովը ոչ միայն ուշիուշով հետեւում է այդ գործընթացներին, այլեւ փորձում են հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, իրենց ասելով` «սպասվող» «Մայդանից» խուսափելու համար:
Ի դեպ, Ռուսաստանին անչափ անհանգստացնում է հանգամանքը, որ Բաղրամյան փողոցի շուրջօրյա միտինգներն «օն լայն» լուսաբանվում են երկու, այսպես ասած, արեւմտյան լրատվամիջոցների կողմից, ինչն էլ «ռակուրսը» կարող է պահել Արեւմուտքին ցանկալի «ուղղության» վրա: Բանն այն է, որ ռուսական հայտնի պրոյեկտը, որը պետք է իրականացներ «Ռաշըն թըդեյ»-ի հայազգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, որին նաեւ բավականին լուրջ փողեր էին տրամադրել դրսում` Եվրոպայում եւ պոստսովետական երկրներում ռուսական պրոպագանդան հավուր պատշաճի կազմակերպելու համար, առանձնապես մեծ արդյունավետություն չի ունեցել: Հիմա մայր Ռուսիան փորձում է արագացնել ու «դրայվ» հաղորդել այդ պրոյեկտին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: