![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/MHM97210-copy.jpg)
Բաղրամյան պողոտայում այս գիշեր կրկին շարունակվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված նստացույցը: Գիշերը Բաղրամյան պողոտայում մոտ 1000 ցուցարար է գիշերել, որոնց թվում են նաև քաղաքական և մշակութային գործիչներ:
Ամեն ինչ խաղաղ է անցել, ոստիկանությունը ոչ մի քայլի չի դիմել: