Ապարանում Բրազիլիայի քաղաքացին ավտովթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եղել է գազի արտահոսք, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգ է ստացվել դեկտեմբերի 5-ին` ժամը 11.10-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից armlur .am տեղեկացրին, որ չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ 2121” մակնիշի 12 ԼՕ 331 եւ “ԿԻԱ” մակնիշի 274 ՍԼ 64 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով “ՎԱԶ 2121” մեքենայի վարորդ Ա.Սահակյանը եւ ուղեւոր Ա.Մնացականյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, “ԿԻԱ”-ի վարորդ` 1992 թ. ծնված Պ.Ռոդրիգեսը (Բրազիլիայի քաղաքացի) չի տուժել: Տուժածները ստանալով համապատասան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: 




Լրահոս