Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո աղբահավաքություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել էր մաքրել տարածքը: Այսօր առավոտյան, սակայն, ցուցարարները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համաձայնության էին հասել, որպեսզի աղբը տեղափոխվի կա´մ Մոսկովյան փողոց, կա´մ էլ ապահովվի տարածքի անվտանգությունը և աղբահավաքություն իրականացնող մեքենան գա և տանի աղբը:
Սակայն քիչ առաջ Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Բաղրամյան պողոտայում աղբը շարունակում է կուտակված լինել: