Ժողովուրդ. Քննարկվում է Գեղարքունիքում տեղադրված կարանտինային կետերի հանման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դեռ շարունակվում են քննարկումները սիբիրախտի հետևանքով տեղադրված կարանտինային կետերի հանման շուրջ: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացելէ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից: “Վերջնական չի որոշվել: Դեռ քննարկվում է հանել-չհանելու հարցը: Եթե մի քանի օր կայուն լինի, ապա կհանվի”,- լրացրել է նա`հավելելով, որ այս օրերին կենդանու անկում չի գրանցվել: Թերթը հիշեցնում է, որ Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Իսկ Վարդենիսի մսի վաճառքի կետերը դեռ շարունակում են փակ մնալ արդեն երկու ամսից ավելի: Մարդիկ սեպտեմբերից մինչ օրս միս չեն ուտում:




Լրահոս