Սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում` ձյան տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին Սյունիքում եւ Վայոց ձորում, դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի  7-ին եւ 10-ին  սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արեւմտյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ, դեկտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը եւ դեկտեմբերի 8-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում դեկտեմբերի 6-7-ը, դեկտեմբերի 9-ի ցերեկը, դեկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:




Լրահոս