ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցն է. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Մինսկի խմբի համանախագահները այցելել են տարածաշրջան: Այստեղ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում դրված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը, գրում է Turan-ը:

«Ես հիմա գտնվում եմ Մինսկի խմբի համանախագահների հետ, մեզ հետ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահ Անժեյ Կասպշիկը: Ես եկել եմ Երևանից, որտեղ հանդիպել եմ Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ, ինչպես նաև խորհրդարանական կոմիտեների անդամների հետ: Ես լսել եմ այլ կարծիքներ, որոնք օգտակար էին»,- ասել է Ուորլիքը:

Այն հարցին, թե Երևանում ու Բաքվում ինչ հարցեր են քննարկվելու, Ուորլիքն ասել է, որ դա երկու երկրների նախագահների հանդիպման հարցն է:

«Երկու նախագահներն ասել են, որ ցանկանում են հանդիպել միմյանց հետ, նրանք համաձայնել են ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը, և մենք պետք է նրանց դրանցում օգնել: Այնպես անել, որպեսզի ապագա հանդիպումն արդյունավետ լինի»,- նշել է դիվանագետը:




Լրահոս