Դերասան Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հայտարարած եռօրյա հացադուլը: Armlur.am-ի հետ զրույցում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն ուղղակի թույլ չէր տա անժանկետ հացադուլ հայտարարել` մինչև էլեկտաէներգիայի թանկացման հետ կապված հարցի լուծումը:
Բաղդասարյանը մեզ փոխանցեց, որ Վարդան Պետրոսյանն այս պահին բուժում է ստանում: