Բակո Սահակյանը ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ամարասի վանքի շրջակայքում ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին:

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է, եւ հույս հայտնել, որ թթի փառատոնները կկրեն շարունակական բնույթ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ արտերկրից:




Լրահոս