Այնքան միամիտ էին, որ կարծում էին` այդ հայտարարությունից հետո մարդիկ պետք է գնային. Լևոն Բարսեղյանը` ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները անակնկալի եկան, նրանք այսքան աղմուկ, նման մասշտաբի բողոք չէին սպասում: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա, անդրադառնալով աուդիտ անցկացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց` դա միջանկյալ ինչ-որ լուծում է: «Նրանք այնքան միամիտ էին, որ կարծում էին` իրենց այդ հայտարարությունից հետո մադրիկ էստեղից պետք  է գնային: Բայց տեսանք, որ այդպես չեղավ»,- կարծիք հայտնեց Լևոն Բարսեղյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս