ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ ամիս է անցել Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի պոկվելուց եւ Խանջյան 20 հասցեի կիսակառույց շենքի փլուզումից, բայց գործերը դեռ գտնվում են նախաքննության փուլում: Իսկ փորձաքննության արդյունքներն առայժմ պատրաստ չեն:
Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի պոկվելու առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Զոհվել էր երկու անձ, իսկ երկուսը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը փլուզվել էր Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքը: 11 մարդ էր տուժել, որից 9-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:




Լրահոս