23.00-ից հետո կանենք ամեն ինչ, որ վերականգնվի հասարակական կարգը, չլինի աղմուկ. Երևանի փոխոստիկանապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոչ եմ անում դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները: Ես ինքս ականատես եղա, որ քաղաքացիները խնդրում էին վերականգնել հասարակական կարգը 23.00-ից հետո: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Կոչ ենք անում վերադառնալ Ազատության հրապարակ: Այն քաղաքացիները, ովքեր կշարունակեն կարգ խախտել, կենթարկվեն պատասխանատվության օրենքի սահմաններում: Ոստիկանությունը կանի ամեն ինչ, որպեսզի վերականգնի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը, որը տևական ժամանակ խախտվում է:

Խախտվում է օրենքը, մենք դա գիտակցում ենք, դա լուրջ հետևանքներ չունի, թույլ ենք տալիս այդ ամենը շարունակվի, և հույս ունենք, որ մեր քաղաքացիները ականջալուր կլինեն և կվերադառնա…»:

Վալերի Օսիպյանը շնորհավորեց քաղաքացիներին և ոստիկաններին հաղթանակի համար, ապա նշեց.«Ոստիկանությունը հստակ զգուշացնում է բոլորին, վերադարձեք Ազատության հրապարակ կամ ընտրեք տարածք, հակառակ դեպքում ոստիկանությունը կանի ամեն` Բաղրամյան պողոտայում վերականգնի հասարակական կարգը: 23.00-ից հետո կանենք ամեն ինչ, որ վերականգնվի հասարակական կարգը, չլինի աղմուկ: Մինչ այժմ եղել են կազմակերպված, սակայն կան էլեմենտներ, որոնց հետ կապված տեղյակ ենք ինչ են անում, ինչ ունեն ձեռքի տակ: Ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ: Մենք գիտենք, թե ով ինչով է զբաղվում»:

Ռուսական լրատվամիջոցների մեկի հետ զրույցում Վ. Օսիպյանը նշեց, որ այս պայքարը նաև իրավապահների օգտին էր, կրում էր սոցիալական բնույթ, և  նախագահը արձագանքեց համապատասխան կերպով:

Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի փոխոստիկանապետը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում նկատվել են փայտերը ձեռքներին երիտասարդներ:




Լրահոս