Բաղրամյան պողոտայի իրական տերը պայքարող երիտասարդությունն է. «Հիմնադիր խորհրդարան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.

ՀՀ Նախագահի պաշտոնը բռնությամբ զբաղեցնող Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է:

Այդ պատճառով նա փորձում է մոլորեցնել երիտասարդներին թղթախաղում կիրառվող հոգեբանական հնարքների միջոցով:

Սերժ Սարգսյանը նաև հերթական անգամ ապացուցում է, որ պատրաստ է հանուն իր աթոռի հարցականի տակ դնել նույնիսկ երկրի անվտանգությունը և սակագնի բարձրացման հետևանքով առաջացող բացը լրացնել դրա հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Դավաճանության աստիճանի այս վնասարարությունը նա կատարում է ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում առաջացած աղետալի վիճակի համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Այս ամենը հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ևս մեկ անգամ ողջունում է մեր պայքարող երիտասարդությանը և կոչ է անում չնահանջել ուժասպառ լինող հակառակորդի սպառնալիքներից, իսկ դրանք իրականացնելու փորձերի դեպքում չգնալ բախման և մարտավարական խուսանավումներով վերջնականապես հյուծել ռեժիմին ու իր կամքը պարտադրել նրան:




Լրահոս