Այսօր 18.00-ից նախատեսվում է Բաղրամյան պողոտայում անցկացնել մեծ հանրահավաք, որում կքննարկվի Սերժ Սարգսյանի որոշումը և հետագա քայլերը: Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես հայտնել էինք, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ:
Նշենք, սակայն, որ քաղաքացիները Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո չհեռացան պողոտայից և հայտարարեցին, որ կշարունակեն պայքարը, քանի որ բյուջեն ևս ձևավորվում է իրենց իսկ վճարած հարկերի հաշվին:
Այսօր արդեն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ 23.00-ից հետո իրավապահները կանեն ամեն ինչ, որ վերականգնվի հասարակական կարգը, չլինի աղմուկ:
Ուղիղ միացումը` Azatutyun.am-ի