Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այս պահին զրուցում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ անում` մարդկանց հեռացնել դեպի Ազատության հրապարակ:
Պատգամավորը նշեց, թե բռնությունն իրականացնելն անթույլատրելի է և նախօրոք պետք է հայտարարություն լինի: Հունան Պողոսյանը նշեց, թե ակցիայի մասնակիցների թվում կան սադրիչներ: Որպես օրինակ նա բերեց Ժիրայր Սէֆիլյանին` իր թիմով և Արգիշտի Կիվիրյանին ու իր նմանններին:
«Հանեք խառնակիչներին և արգիշտիկիվիրյաններին», – նշեց Պողոսյանը, իսկ Փաշինյանն էլ նշեց, թե ինքը կազմակերպիչ չէ: