«Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահին գտնվում է Ազատության հրապարակում: Նրանք քիչ առաջ ընթերցեցին իրենց հայտարարությունը և բոլորին կոչ արեցին հետևել իրենց:
Սակայն ակցիայի վայրում հավաքված մարդիկ չեն հեռանում Բաղրամյան պողոտայից, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ կես ժամ էր տվել` պողոտան ազատելու համար;
Այս պահին ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև կրկին կենդանի պատնեշ է գոյացել, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը , Ռուբիկ Հակոբյանը, Ստեփան Գրիգորյանը և այլք: