“Ժողովուրդ” օրաթերթի նախորդ համարում հրապարակվել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում ՀՀ մի քանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել, որի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել, թե Հայաստանում ընտրությունները հավասար մրցակցային պայմաններում չեն անցնի, ինչը լավ բան չէ: Այս առնչությամբ “Ժողովուրդ”ը հաղորդագրություն է ստացել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից, որտեղ հաստատվում է, որ դեսպանը պարբերաբար հանդիպումներ է ունենում կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ժողովուրդ. ԱՄՆ դեսպանատունը հաստատել է կուսակցականների հետ ԱՄՆ դեսպանի հանդիպման մասին լուրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ