«Ցուցարարների մոտ պայթուցիկ նյութեր կան». ոստիկանությունն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության տեղեկություններով, պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել ոստիկանների և ցուցարարների միջև առկա հատվածում: Այս մասին Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների, ովքեր այլ պագամավորների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ միասին այս պահին գտնվում են պողոտայում:

Օսիպյանը նշեց, թե ոստիկանության և ցուցարարների միջև առկա են հատվածում մարդիկ, ովքեր կարող են սադրանքների դիմել և նրանց մոտ պայթուցիկ նյութեր են գտնվում: Իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ խորհուրդ տվեց անուններ նշել, որպեսզի կարողանան քայլեր ձեռնարկել:

Քիչ առաջ տարածքում առկա մեծ թվով ոստիկանները հեռացան, սակայն որոշ ժամանակ անց ետ եկան:




Լրահոս