Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ և հայտարարեց, թե սադրիչ թռուցիկներ են հայտնվել:
Նրա խոսքով, թռուցիկներում գրված է, թե հենց հիմա շտապ պետք է գնալ Բաղրամյան պողոտա, որպեսզի կանխվի ոստիկանների կողմից բռնությունները:
«Ի՞նչ է սա նշանակում: Ինքնահաստատվելու կարիք ունե՞ք: Եկեք, հարթակը կտրամադրեմ, ինքնահաստատվեք: Մի տրվեք սադրանքների», – նշեց նա: