«Առավոտը» քիչ առաջ ճեպազրույց ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Մեր հարցին ի պատասխան, թե ինչու կիսատ մնաց իր ելույթը Բաղրամյան պողոտայում՝ նա ասաց. «Սադրիչ զանգվածն այնպես արեց, որ իմ ձայնը տեղ չհասավ, իսկ ես եթե 2 րոպեից ավելի մնայի հարթակում՝ ինձ ուղղակի կվերացնեին»:
Այն հարցին, թե ովքեր կվերացնեին՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ առաջին շարքերում եղածները, որոնք գոռում էին՝ «Վաղինակ, դավաճան»:
Մանրամասները` այստեղ: