Միայն փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել հաղթանակի, տղաները եկել են այստեղ մտածելու հաջորդ՝ ավելի լայնածավալ քայլերը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ակտիվիստ Գևորգ Գեորգիսյանը։
«Հիմա ես ուզում եմ հասկանում, որ մարդիկ մնացել են դեռևս Բաղրամյանում, ո՞ւմ հետ են մնացել, և ի՞նչ պահանջով, որովհետև հոսանքի թանկացման կասեցումը և պահանջներն արդեն այստեղ են եկել», – նշեց նրա:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում հնչում են քաղաքական պահանջներ, իսկ Ազատության հրապարակում պահանջները սոցիալական են։ «Այնտեղ կանգնել են մարդիկ, ովքեր ուզում են ուրիշ բան։ Այնտեղ եղած ժողովրդին կոչ եմ անում՝ ժողովուրդ զգույշ եղեք, եթե գոնե չեք գալիս ստեղ, մնում եք այդտեղ, ուրեմն ծայրահեղ աստիճան զգույշ, սադրանքների ոչ մի դեպքում չգնաք», – հավելեց նա: