Դունգան կմնա Բրազիլիայի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից, չնայած որ Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունից իրենք դուրս են մնացել:

«Դունգայի հետ կապված ոչինչ չի փոխվել»,- նշել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վալտերի Ֆելդմանը: Դունգան 2014-ին երկրորդ անգամ էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը՝ կնքելով 4 տարվա պայմանագիր:




Լրահոս