Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի  25-27-ը այցելել է ԼՂՀ:  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են համագործակցության ծրագրի ընթացքին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա: Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում, ուր ևս նվիրատվություն է եղել գրքերի տեսքով: Աջափնյակի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին: ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի և ԼՂՀ Շուշիի վարչակազմի միջև նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում պատվիրակության անդամները   հանդիպել են Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հետ: Քննարկվել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները:  Շուշիի վարչակազմի և Շուշիի քաղաքապետարանի աշխատակազմերին ևս հանձնվել  է համակարգչային տեխնիկա, ինչպես նաև նստարաններ: Իսկ Շուշիի թվով 2 մանկապարտեզներին տրամադրվել են խմբասենյակների գույք, մանկական խաղեր և անկողնային պարագաներ: Աշխատանքային այցը եզրափակվել է Շուշիում տեղակայված զորամասի և դիրքապահ զինվորների հետ հանդիպումով: Զորամասին հանձնվել է հեռուստացույց, իսկ դիրքապահ զինվորներին՝ խորհրդանշական նվերներ:




Լրահոս