Չեմ կարծում, թե բողոքի ակցիան առհասարակ միասնական է եղել: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին և պայքարողների պառակտմանը, այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես չեմ կարծում, որ միասնական պայքար կար և այն պառակտվել է երկու մասի: Ես կարծում եմ, որ Բաղրամյան պողոտայում առկա էին տարբեր խմբեր և տարբեր մոտեցումներ: Կար փորձ` ընդհանուր լիդերի տեղծման համար, սակայն այդ փորձը չհաջողվեց, ինչն էլ բնական է», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, ոչինչ էլ չի պառակտվել, քանի որ ի սկզբանե միասնական չի էլ եղել: Իսկանդարյանը նշեց, որ այժմ էլ Բաղրամյանում հավաքված մարդիկ միասնական չեն: Պատասխանելով հարցին, թե ի վերջո որն էր ճիշտ քայլ` վերադառնալ Ազատության հրապարակ, թե մնալ Բաղրամյան պողոտայում, քաղաքագետը նշեց, թե դա պետք է դիտարկել շարժման նպատակների տեսանկյունից:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում