«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում եւ հաճախ Իտալիա է մեկնում: Մեր տեղեկություններով՝ Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: Նշենք, որ նրա քրոջն է պատկանում «Laqoste» ֆիրմային խանութը: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացանք, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը եւս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եւ այդ «ուղտը չոքել է» նաեւ ՀՀԿ խմբակցության դռանը:
ԲԻԶՆԵՍԻ ԱՐՏԱԳԱՂԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ