ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԼԻՆԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվելիք երթի կազմակերպչական հարցեր: Նշենք, որ երեկ՝ երեկոյան, ՀԱԿ գրասենյակ էր այցելել նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչ այդ, Տեր-Պետրոսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցել է ԱԺ երջանկահիշատակ նախագահ Կարեն Դեմիրճյանի մասին նրա կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի գրքի շնորհանդեսին:




Լրահոս