ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նեղացած եւ վիրավորված ենք, որ կառավարությունից խնդրեցինք ավելացնել ներկայացուցչական ծախսեր, բայց մերժվեց: Բայց, չնայած մեզ ասացին «ոչ», մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ ստանալու ենք այդ գումարները»:

Գալուստ Սահակյան 168.am

Այս ո՞ւր հասանք. արդեն Գալուստ Սահակյանն է կառավարությունից նեղանում եւ մինչեւ վերջ պայքարելու սպառնալիքներով հանդես գալիս («Պայքար, պայքար մինչեւ վերջ»՝ ահա թե ինչի կարող է բերել ՀՀԿ-ՀԱԿ հավանական, բայց չերեւացող համագործակցությունը): Ընդ որում, սրանք լուրջ սպառնալիքներ են՝ մենք այդ գումարները կստանանք, ջհանդամը, թե ժողովուրդը սովից չի մեռնի, մի 2 փողոց շատ կավլի ու կապրի, կարեւորը՝ մենք ավելի շատ ուտենք, մի քիչ էլ հետ գցենք: Այսպես կշարունակեր Գալուստ Սահակյանը, եթե նեղացած չլիներ: Բայց դե վերցրին ու այդ հաճելի մարդուն նեղացրին: Ամո՛թ կառավարությանը:




Լրահոս