«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը: Հարսնացուն «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է: Հատուկ դրա համար Հայաստան է եկել Արա Աբրահամյանը, որը վերջերս դարձել է Արթուր Բաղդասարյանի որդու քավորը:
Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկօրյա այցի ընթացքում 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Քննարկման թեմաները պտտվել են Հայաստանում ընթացող զարգացումների շուրջ, Աբրահամյանն ինչ-ինչ մեսիջներ է տարել Ռուսաստան, ըստ ամենայնի՝ անձամբ «ցար ի բոգին»․ գաղտնիք չէ, որ Արա Արշավիրովիչն «ասոբո պրիբլիժոն կ իմպերատորու»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: