Շոումենի կեցվածք ընդունած Սերգո Կարապետյանն ինքնագովազդի նոր ձև է գտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ինչ-ինչ հիմնավորումներով իշխանական որոշ լրատվամիջոցների, խոսքը հիմնականում հեռուստաընկերությունների մասին է, ամեն ամիս կլորիկ գումար է վճարում, որպեսզի այդ ԶԼՄ-ներն իրեն բարի աչքով նայեն եւ իրենց լրահոսում մշտական տեղ հատկացնեն: Արդյունքում, հեռուստաընկերությունները Սերգո Կարապետյանի ամեն քայլափոխը, անգամ շունչ քաշելու պահը հետեւողական լուսաբանում են:

Մեր տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարարը լրագրողներից խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել իր մարզային այցելությունների վրա: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ Սերգո Կարապետյանն իրեն չխնայելով՝ ողջ օրը մարզերով է շրջում, բայց իրականում նա ընդամենը շոումենի կարգավիճակում է հայտնվել: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանից, որը կտրականապես հերքեց լուրը: «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանեց Սմբատյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս