«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման լրագրողներից Արմեն Աթալյանն ու նրա մայրը հունիսի 27-ին այրվածքներ են ստացել եւ հայտնվել հիվանդանոցում: Հայտնի չէ ինչ պայմաններում, բայց նրանց վրա «կիսլատա» է լցրել ընտանիքի հայրը: Բարեբախտաբար, մեր գործընկերոջ եւ նրա մոր առողջական վիճակը կայուն է։ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից մեզ ասացին, որ լրագրողն ստացել է միջին ծանրության այրվածքներ. «Վիճակը լավ է»:
Նրանք դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, սակայն շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ: Կենտրոնից հաստատեցին նաեւ, որ մոր եւ որդու այրվածքներն առաջացել են ծծմբական թթվից: Ոստիկանությունում քննվում է պատահարը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: