ՀԷՑ-ի գնորդների պակաս չկա, և կան շատ լուրջ հավակնորդներ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵէՍ» ընկերությունը կարող է վաճառքի հանել ՀԷՑ-ը, և որպես հնարավոր գնորդ կարող է հանդես գալ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ ռուսաստանցի հայ օլիգարխ: Ըստ պարբերականի՝ նոր գնորդ գտնելն այնքան էլ հեշտ գործ չի լինի:

Սակայն իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՀԷՑ-ի գնորդների պակաս չկա, և կան շատ լուրջ հավակնորդներ, որոնք պատրաստ են ռուսական ընկերությունից գնել ՀԷՑ-ը: Ըստ մեր աղբյուրի՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ, սակայն քանի դեռ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է, և իշխանությունները անկարող են որևէ որոշում կայացնել ընկերության վաճառքի հարցով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս