«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ իշխանությունները ՌԴ իշխանությունների հետ համաձայնություն են ձեռք բերել` Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում: Հիշեցնենք, որ 2013-ին Հ. Հարությունյանի վարած ավտոմեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Հայ վարորդին Ռուսաստանի Տվերի դատարանը դատապարտել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՌԴ դատախազ Յուրի Չայկան Հ. Հարությունյանի հարցում համաձայնության են եկել: Բայց դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կիրականացվի Հարությունյանի էքստրադիցիան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: