ԴԵՄ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել է կառավարության այն որոշմանը, որով Հայաստանի մի քանի մարզերից Երեւանի պատմության թանգարան են տեղափոխվել 63 հուշակոթողներ ցուցադրվելու նպատակով: Ըստ այդ որոշման՝ հուշակոթողները մի քանի տարի հետո կրկին պետք է վերադարձվեն իրենց տեղը: Այս խնդրին անդրադարձել է նաեւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որը հիշել է, որ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը տարիներ առաջ Խծկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկարի տրամադրման համար 5000 դրամ է պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու եւ անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել: «Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որեւէ հուշարձան հայտնվի որեւէ թանգարանում, իսկ առավել եւս` Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, որը սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո կխաբի եւ հնարավորություն չի տա իբրեւ ուսումնասիրող` շարունակել իմ աշխատանքը»,-նշել է Սամվել Կարապետյանը:




Լրահոս