Moody’s-ն Ադրբեջանի բանկային համակարգի համար բացասական կանխատեսումներ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը «կայուն»-ից «բացասական» է փոխել Ադրբեջանի բանկային համակարգի համար կանխատեսումները, նշվում է գործակալության հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Moody’s-ի կողմից նախապատրաստած կանխատեսումների վրա ազդել է նավթի համաշխարհային գների անկումն ու դրա հետևանքով Ադրբեջանի ազգային արտարժույթի արժեզրկումը:

Կազմակերպության  կանխատեսումները վերաբերում են հաջորդող 12-18 ամիսներին:




Լրահոս