ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դեռ շարունակվում են քննարկումները սիբիրախտի հետեւանքով տեղադրված կարանտինային կետերի հանման շուրջ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից: «Վերջնական չի որոշվել: Դեռ քննարկվում է հանել-չհանելու հարցը: Եթե մի քանի օր կայուն լինի, ապա կհանվի»,-լրացրեց նա` հավելելով, որ այս օրերին կենդանու անկում չի գրանցվել: Հիշեցնենք, որ Արմավիրի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Իսկ Վարդենիսի մսի վաճառքի կետերը դեռ շարունակում են փակ մնալ արդեն երկու ամսից ավելի: Մարդիկ սեպտեմբերից մինչ օրս միս չեն ուտում:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ