Երեւանի բաց համալսարանը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համալսարանի ուսանողներն արդեն երկար ժամանակ է՝ ցուրտ դասասենյակներում են անցկացնում իրենց դասերը: Նրանց մի մասը որոշել է չներկայանալ դասերին: Մեր տեղեկություններով` բուհում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը եղել է այն, որ ուսանողները չեն վճարել ուսման վարձերը: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Երեւանի բաց համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ