2011-ի սեպտեմբերի 23-ին, երբ ՀՀ ոստիկանությունը մեծ շուքով իրականացրեց պաշտոնյաների բնակարանները թալանած հայտնի «բանդայի» անդամների վնասազերծումը, դեպքի վայրում «Mercedes» մակնիշի մեքենայից վայր ընկնելու հետեւանքով մահացավ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը: Երեկ մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան դեպքի մասին. ըստ այդմ, այն մեքենան, որից Գ. Հայրապետյանը գլորվել էր, գնվել էր պարտքով՝ դեպքից մեկ տարի առաջ: Եւ մինչ օրս շուրջ 6 հազար դոլար պարտքը մահացածի հարազատները չեն վճարել մեքենայի սեփականատերերին: Այս լուրը հետաքրքիր է այնքանով, որ եթե մարդը «բանդայի» անդամ էր, ապա ինչո՞ւ չէր կարողանում մարել իր մեքենայի պարտքը՝ այդքան խոշոր թալան իրականացնելով: Սա եւս մեկ անգամ վկայում է այն իրողությունը, որ ձերբակալվածները որեւէ առնչություն չունեն պաշտոնյաների թալանված բնակարանների հետ: Հիշեցնենք, որ մինչ այժմ գողոնը հայտնաբերված չէ:
ՊԱՐՏՔ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ