Ճանապարհներն անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում որոշ ճանապարհահատվածներում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, տեղ-տեղ առկա է մերկասառույց, սակայն բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
 




Լրահոս