Արտակ Շաբոյանը իր բաջանաղի միջոցով ՀԷՑ-ում գումար աշխատելուց բացի նաև այլ բիզնեսներ ունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Արտակ Շաբոյանի կողմից ղեկավարվող Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը օրենքի ուժով լայն լիազորություններ ունի: Բայց արդյո՞ք այդ լիազորություններն օգտագործվում են բացառապես ի շահ պետության եւ հասարակության: Պարզվում է` երբեմն այդպես չի լինում: Համենայնդեպս կոնկրետ մի քաղաքացի հստակ դժգոհություն է հայտնում Շաբոյաի գործունեությունից:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով

Երեւանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենիա» ռեստորանը սիրելի վայր է երեւանցիների եւ Երեւան ժամանած հյուրերի համար: Վերջերս մամուլը գրեց, որ նշված օբյեկտը որոշակի առնչություն ունի Արտակ Շաբոյանի հետ: Ավելին, Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատակիցների համար համարվում է պարտադիր այցելության սննդի օբյեկտ: Ասել է թե՝ շեֆին հաճոյանալու համար նրան պատկանող ռեստորան են հաճախում ոչ միայն Շաբոյանի ենթակաները, այլ նաեւ այն տնտեսվարողները, որոնց նկատմամբ Շաբոյանի հանձնաժողովը վարույթ է հարուցել կամ պատրաստվում է հարուցել: Ռեստորան հաճախելը եւ այնտեղ մի կլորիկ գումար ծախսելը գուցե մեղմի՞ Շաբոյանի բարկությունը, եւ նա ների՞ տնտեսվարողներին՝ կարճելով հարուցված վարույթը: Ո՞վ գիտե: Սակայն Շաբոանի խոսնակ Գայանե Սահակյանը հերքում է ռեստորանի մասին լուրը՝ հայտնելով, որ այդ մասին Շաբոյանն ինքն էլ է առիթ ունեցել հերքելու:

«Ակտի տուր»-ը՝ Շաբոյանի սիրելի՞

Լրատվամիջոցներում արդեն հրապարակվել է «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ի հեղինակած հայտարարությունն այն մասին, որ Արտակ Շաբոյանն իր գլխավորած հանձնաժողովով արշավ է սկսել «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ: Սկզբում անհասկանալի էր, թե Ա. Շաբոյանն ինչո՞ւ պետք է «ընկնի» «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետեւից: Սակայն փոքրիկ լրագրողական ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նշված տուրիստական ընկերությունը մի խոշոր մրցակից ունի շուկայում` ի դեմս «Ակտի տուր» ՍՊԸ-ի, որը ինչպես եւ «Մարաթուկ Հոլդինգը», ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երեւան-Հերակլիոն (Կրետե կղզի)-Երեւան ուղղությամբ: Չի բացառվում, որ հենց այս «Ակտիտուր» ընկերությունն է որեւէ կերպ առնչվում Շաբոյանին:

Ինչո՞ւ է այս տեսակետը ձևավորվել, բացատրենք. «Մարաթուկ Հոլդինգի» «ոչնչացման» ծրագիրը սկսվեց մի տոմսի պատմությունից: ՀՀ քաղաքացիներից մեկը տոմս է գնել «Լեւոն Թրեւլ» ընկերությունից՝ «Մարաթուկ Հոլդինգի» կողմից իրականացվող չվերթի ուղղությամբ: «Լեւոն Թրեւլի» աշխատակիցը պարզաբանել է գնորդին, որ նշված տոմսը վերադարձման ենթակա չէ: Այսինքն, փոշմանել չկա: Քաղաքացին համաձայնել է առաջարկված պայմանի հետ եւ գնել տոմսը, սակայն հաջորդ օրը վերադարձի պահանջելով մտել է «Լեւոն Թրեւլ»՝ պահանջելով տոմսի արժեքը: Ու թեեւ այդ ընկերությունում բացատրել են, որ նախապես զգուշացված էր տոմսի վերադարձի հնարավորության մասին, այնուամենայնիվ, այդ քաղաքացին բողոք է ներկայացրել «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ-ին, որն էլ այդ մասին բարձարձայնել է մամուլում: Քաղաքացին պատճառաբանել է, թե գոյություն չունեցող չվերթի տոմս է վաճառվել իրեն:

11657461_1164374476921848_636871104_n

Մինչդեռ նշված չվերթը հունիսի 30-ին կայացավ:

11714431_1164394396919856_298002781_n

Առանց վարույթը հաստատելու

Բայց պարզվում է, որ այդ քաղաքացին «Ակտի տուր» տուրիստական ընկերության հետ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Արամ Շահինյանն է:

Քաղաքացի Արամ Շահինյանն է՝ «Ակտի տուր» ընկերության աշխատակիցների հետ խնջույքի ժամանակ
Քաղաքացի Արամ Շահինյանն է՝ «Ակտի տուր» ընկերության աշխատակիցների հետ խնջույքի ժամանակ

Իսկ մամուլում բարձրաձայնելն էլ ուներ իր հեռուն գնացող նպատակները: Մասնավորապես, մամուլի այդ հրապարակումները սկսեցին հետաքրքրել ՏՄՊՊՀ-ին եւ նրա սկզբունքային ղեկավար Արտակ Շաբոյանին: Վերջինս շտապեց վարույթ հարուցել «Մարաթուկ» ՍՊԸ-ի նկատմամբ: Թվում է, թե պաշտոնյան իր պարտականություններն է կատարել՝ ընդ որում՝ բարեխղճորեն: Բայց իրականում պարզվում է` այս նույն օրը, բացի «Մարաթուկ Հոլդինգ»-ից, վարույթ է հարուցվել նաեւ բազմաթիվ այլ տնտեսվարող սուբլեկտների նկատմամբ: Սակայն, ըստ երեւույթին, հենց Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ լրատվամիջոցներին ուղարկվել էր միայն «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն վերաբերող մասը:

11667917_1164374703588492_869413399_n

Մեկ ամբողջ օր հանձնաժողովի աշխատակից Գնելը, թերեւս շեֆի հանձնարարությամբ, հերոսաբար ելույթ էր ունենում բոլոր լրատվամիջոցներով եւ հայտարարում, թե «Մարաթուկ Հոլդինգ»-ի նկատմամբ վարույթ է հարուցվել, քանի որ գովազդային բուկլետի վրա Կրետե կղզին չէ պատկերված:

FotorCreated

Ու թեեւ «Մարաթուկ Հոլդինգը» հրապարակավ բացատրեց, որ իր բուկլետի վրա պատկերված Կրետե կղզու տեսարանը վերցրել էր համացանցից՝ Գուգլ-ի որոնման համակարգով, այնուամենայնիվ, հանձնաժողովը ոչ միայն չկարճեց հարուցված վարույթը, այլեւ նրա ղեկավար Շաբոյանն անձամբ, առանց սպասելու վարույթի ավարտին, շտապեց Ծաղկաձորում հավաքված լրատվամիջոցներին հունիսի 21-ին հայտնել, թե տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկնր են գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է իրենց գրսենյակներ, ասում են, թե էժան փաթեթներն արդեն սպառվել են եւ «ստիպում» օգտվել թանկ փաթեթից: «Ավելին, բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսակարներ եւ միայն տեղ հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ րեն խաբել են և նման հնարավորություն ինքը չի ունենալու: Օրինակ «Մարաթուկ» ընկերության նկատմամբ հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել, վերջինս մոլորեցրել է քաղաքացիներին՝ բուկլետներին ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել»,- հայտարարել է Շաբոյանը: Նկատեցի՞ք՝ Շաբոյանը դեռ վարույթը չավարտած, արդեն վստահ պնդում է, որ «Մարաթուկ» ընկերությունը մոլորեցրել է քաղաքացիներին:

Հավելենք, որ «Մարաթուկ հոլդինգն» արդեն հրապարակավ հայտնել է իր կասկածներն այն մասին, որ Շաբոյանը կոնկրետ շահագրգռվածություն ունի իրենց վարկաբեկելու հարցում: Իսկ թե ինչ կշահի դրանից, դժվար է ասել. տուրիստական փաթեթների տոմսե՞ր, նոր բիզնե՞ս՝ ի դեմս տուրիստական ընկերության, թե՞… Ամեն դեպքում տխուր է, որ Հայաստանում պետական պաշտոնը ազատ կարելի է ծառայեցնել սեփական շահերին ու մնալ անպատիժ, իսկ դրա օրիակները շատ են:

Armlur.am-ը փորձեց այս առիթով պարզաբանումներ ստանալ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից: Նրա խոսնակ Գայանե Սահակյանը հերքեց բոլոր լուրերը՝ ասելով, որ իրենք գործել են օրինականության սահմաններում:

Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Արփինե Թովմասյան




Լրահոս