ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 6-7-ը ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի Դուբլինում անցկացվող նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել Ղարաբաղի հետ կապված համատեղ հայտարարությամբ: «Ինչպես մեր նախագահները հայտարարել են Լոս Կաբոսում 2012թ. հունիսի 18-ին, կողմերը պետք է հիմք ընդունեն Հելսինկյան սկզբունքները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են ուժ չկիրառելուն եւ ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալուն, տարածքային ամբողջականությանը, ազգերի հավասար իրավունքներին եւ ինքնորոշման իրավունքին, եւ մեր երկրների կողմից Աքվիլայում 2009թ. եւ Մուսկոկայում 2010թ. հնչեցված հայտարարությունների տարրերին»,-մասնավորապես ասված է հայտարարությունում:

ՎԱՏ ՉԻ ԶԳՈՒՄ
«Արմքոմեդի»-ն նմանակների լուսանկարների շարք է պատրաստել, որտեղ մեր երկրի հայտնի մարդիկ նման են համաշխարհային դերասանների, հայտնի մարդկանց, նույնիսկ մուլտֆիլմերի հերոսներին: Ըստ լուսանկարների՝ Ռոբերտ Քոչարյանը նման է Ռոբերտ դե Նիրոյին, Գագիկ Ծառուկյանը՝ Իոսիֆ Կոբզոնին, Հայկ Բաբուխանյանն էլ իր բեղերով եւ  արտաքինով նման է Իլհամ Ալիեւին: Այդ կապակցությամբ «Առավոտ»-ը Բաբուխանյանից հետաքրքրվել է, թե նա իր ու Ալիեւի մեջ նմանություններ տեսնում է: «Եթե ինչ-որ նորմալ երկրի նախագահին նմանացնեին, գուցե չէի, այսպես ասած, դրանից վատ զգա: Էլի վատ չեմ զգում, թող Ալիեւը վատ զգա: Դա նշանակում է, որ Ալիեւի գեներում ինչ-որ հայկական գեներ կան»,-ասել է Բաբուխանյանը:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՉԻ ԱՆԻ
ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ-ն այս տարի համագումար չի անցկացնի: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախագահի ընտրությունների նախաշեմին պարտադիր չէ համագումար հրավիրել՝ կողմնորոշվելու համար, թե ում են սատարելու. «Կուսակցության վարչության նիստով էլ դա կարող է որոշվել»:

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Երեկ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի առջեւ մարտի 1-ի զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել: «Պատմաբանը պատմությունը գրելիս հիմնվում է պետական փաստաթղթերի վրա: Էդիկ Մինասյանը գրել է պատմությունը՝ հիմնվելով մարտի 1-ի Նիկոյանի հանձնաժողովի վրա»,-նշել են ակցիայի մասնակիցները` ընդգծելով,-Նիկոյանի հանձնաժողովի եզրակացությունը միակողմանիության համար քննադատվել է ԵԽԽՎ բանաձեւերում: Այսինքն՝ Նիկոյանի հանձնաժողովի հիման վրա պատմություն գրելը միակողմանի է»:

ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
Ընթացիկ շաբաթվա վերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները՝ ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ. փետրվարի 18-ը:

ՈՏՔԸ ՎՆԱՍԵԼ Է
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆուտբոլ խաղալիս վնասել է ոտքը: Երեկ նա ԱԺ-ում կաղալով էր քայլում: Փաստորեն, ՀՀԿ-ի թիմի ֆուտբոլային հաղթանակը թանկ է նստել Շարմազանովի վրա:

ԱՆՁԱՄԲ ՕԳՆԱԿԱ՞Ն ՉԵՍ
ԵՊՀ ռեկտորի ՀՀԿ-ական օգնական Գեւորգ Մելքոնյանը երեկ հայտարարել է, թե իրենից սկսած` բուհում ոչ ոք քաղաքականությամբ չի զբաղվում: Նա շեշտել է, թե անձամբ ինքը երբեք թույլ չի տա, որ ուսանողը քաղաքական գործունեությամբ զբաղվի համալսարանում: Հարցին, թե ինչ ճանապարհով է արգելելու ուսանողների քաղաքական գործունեությունը բուհի ներսում, ռեկտորի օգնականն ասել է՝ օրենքի սահմաններում:




Լրահոս