ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավել եւս, եթե նույնիսկ ընդունենք, որ նման հայտարարություն է տեղի ունեցել, դա շատ անդեմ է, որովհետեւ ուղղվածությունը չի երեւում, թե ինչը նկատի ունի, ում կամ ումոնց»:

Գալուստ Սահակյան zham.am

«Լղոզելու» մեծագույն վարպետն իր տարերքի մեջ է: Զգուշությունը, իհարկե, լավ բան է, սակայն ՀՀԿ-ականների՝ տվյալ «դպրոցի» ներկայացուցիչների մոտ այդ զգուշությունը վաղուց արդեն վերածվել է ոչինչ չասելու եւ անիմաստ արտահայտություններ շռայլելու արվեստի: Մի՞թե պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյանն ում է նկատի ունեցել՝ ասելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը ղեկավարում են հիմնական կոռումպացված անձինք: Էլ ինչպե՞ս ուղղվածությունը չի երեւում, երբ նկատելի է անզեն աչքով: Եւ կարծում ենք՝ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե Գագիկ Ծառուկյանն ինչ, ում եւ հատկապես «ումոնց» նկատի ուներ:




Լրահոս