Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Որոշ շրջաններում՝ Ապարանում, Վայքում եւ Գորիսում, տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս