Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: ԲՀԿ մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, թե օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձեւաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.
1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:
2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին: