Ճիշտ և գեղեցիկ արևայրուք ընդունելու խորհուրդներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալ կամ չափից շատ արևայրուքը մարդու օրգանիզմի վրա բացասական, որոշ դեպքերում նաև անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի (մելանոմայի) առաջացման պատճառ դառնալ:  Այս պատճառով անհրաժեշտ է իմանալ ճիշտ արևայրուք ընդունելու ձևերը:

052

1. Ճիշտ ընտրեք արևայրուքի ժամերը: Եթե բաց գույնի մաշկ ունեք, արևայրուք ընդունեք 12:00-ից 16:00:

2. Արևի տակ երկար գտնվելու պարագայում անպայման օգտագործեք պաշտպանող քսուք:

3. Լողալու ընթացքում ավելի մեծ է այրուք ստանալու հավանականությունը, այդ պատճառով, եթե ունեք բաց գույնի մաշկ աշխատեք հնարավորինս կրճատել ջրում անցկացրած ժամանակը:

622

4.  Ծովափ գնալիս խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ դրա որոշ տեսակներ արևի ճառագայթների տակ կարող են առաջացնել քիմիական այրվածք:

5. Ծովափից հեռանալիս անպայման մաշկի վրա քսեք պաշտպանիչ քսուք: Այն կօգնի հանգստացնել մաշկը և կխթանի հավասարաչափ արևայրուքի ձեռք բերմանը:

6. Եվ իհարկե, արևային լոգանքներ ընդունելուց առաջ խորհուրդ է տրվում ուտել բետա-կարոտին պարունակող միրգ և բանջարեղեն, որոնք նպաստում են գեղեցիկ արևայրուքի ձևավորմանը, դրանցից են՝ գազարը, նարինջը, ծիրանը, դեղձը և սեխը:




Լրահոս