ՏՀԱՃ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀԱԵ արեւմտյան թեմի առաջնորդարանի մոտ դիմավորել են ցույցով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունից: Ցուցարարները Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներն էին, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում բնապահպանական խնդիրների, մասնավորապես հանքերի շահագործման հետ կապված: Վարչապետը ցուցարարներին հայտնել է, որ կառավարությունը տեղյակ է բնապահպանների մտահոգությունների մասին եւ հաշվի է առնում նրանց կարծիքները, պատրաստ է քննարկել բարձրացված հարցերը եւ համապատասխան լուծումներ տալ:




Լրահոս