ԵՊՀ-ի հրատարակած դասագրքերի վերաբերյալ հերթական սկանդալն է ի հայտ եկել: Դեռ չմարած ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հայոց պատմություն» դասագրքում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ներկայացման ձեւի վերաբերյալ աղմուկը, հիմա էլ սկանդալ է հասունանում 2004թ. Մ. Ասլանյանի հեղինակած «Փիլիսոփայական ներածություն» դասագրքի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Իլուր»-ը, «Փիլիսոփայություն եւ աշխարհայացք» վերնագրի ներքո անդրադարձ կա նաեւ 1988թ. ղարաբաղյան շարժմանը: «Մարդն իր բոլոր արժանիքներով եւ թերություններով, իր արատներով այն է, ինչ նրա աշխարհայացքն է: Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը եւ թալանեցին ու ավերեցին երկիրը, դա եւս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար՝ թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները եւս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը ոչխարին, որպես համեղ պատառ»,-գրված է դասագրքում: Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորը ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանն է:
ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ