«Կընդունվի՝ շնորհակալ կլինենք, չի ընդունվի՝ առնվազն չենք ունենա այն հոգեբանական վիճակը, որ մենք չբացատրեցինք. եթե բացատրեինք, կարող է տարբեր լիներ»:
Մեր գործիչները չեն տիրապետում պարզ արտահայտվելու արվեստին, դրա փոխարեն տարածվում է գալուստսահակյանությունը: Եւ այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ական պատգամավորն ինքն էլ մինչեւ վերջ չհասկացավ՝ արժեր հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, թե ոչ, արդյոք մի բան տվեց այդ հանդիպումը, թե ուղղակի «պտիչկա» դրվեց: Հայաստանում իշխանության կողմից ոչ իշխանական ուժի առաջարկն ընդունվելն այնքան անիրականանալի երազանք է դարձել, որ գոնե 2 կետի հնարավոր ընդունման համար պատրաստ են շնորհակալ լինել, չընդունվելու դեպքում էլ ոչինչ չանել: Ա՛յ քեզ ընդդիմություն: