ՀԺ. Երեվանի մանկապարտեզները դարձել են համակենտրոնացման ճամբարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին “Հայկական ժամանակ”-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, և պատճառն այն է, որ մահճակալները քիչ են: Ահազանգերի հետքերով “ՀԺ” թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որևէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին և ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: Նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության “ազատ քաղաքացին” ձևավորվում է մանկապարտեզից:




Լրահոս