Ժողովուրդ. Ամանորյա նվեր քաղաքացիներին՝ գազի գնի թանկացման տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիք ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է: Արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը և պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝ գազի գնի թանկացման տեսքով: Ինչը և երեկ արեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ամիսներ շարունակ անտեղյակության դիմակը դեմքին ԱԺ ամբիոնից հանրությանը մոլորեցնող այս պաշտոնյան, գազի գնի շուրջ ցանկացած հարցադրմանն ի պատասխան, ասում էր, թե բանակցությունները շարունակվում են: Սակայն երեկ արդեն նրա կեցվածքն այլ էր. բանակցությունները դեռ չավարտած՝ նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանի “Գազպրոմ”-ը պնդում է, որ 2013-ին Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է թանկանա: Ինչո՞ւ “Գազպրոմը” չցանկացավ սպասել մինչև նախագահական ընտրություններ: Արդյոք պատճառները քաղաքակա՞ն են, թե՞ պարզապես “Գազպրոմը” չի ցանկացել այս ամիսների ընթացքում արդեն իսկ թանկացած գազի համար որպես փոխհատուցում ընդունել “Հայռուսգազարդ”-ի՝ ՀՀ պատկանող 20 տոկոս բաժնեմասը”:




Լրահոս